Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ապօրինի արդյունահանում Նոր Արտագերս գյուղում
18:21 - 30 ապրիլի, 2025

Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ապօրինի արդյունահանում Նոր Արտագերս գյուղում

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ 50 հազար խորանարդ մետր ավազակոպճային հանույթը մոտակա տեսակավորման կետից իրացվել է շուրջ 330 միլիոն դրամով: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել