Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերությունը առաջին տարին չէ, որ սկսվել է. պատրաստ ենք շարունակել այն. ԱԳ փոխնախարար
 |news.am|
15:43 - 04 սեպտեմբերի, 2023

Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերությունը առաջին տարին չէ, որ սկսվել է. պատրաստ ենք շարունակել այն. ԱԳ փոխնախարար |news.am|

news.am: Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերությունը առաջին տարին չէ, որ սկսվել է, մենք տարբեր ձեւաչափերով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ եւ ունենք պատրաստակամություն շարունակել այդ գործընթացը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կարող է մի օր արթնանաք ու տեսնենք, որ Ռուսաստանն այլեւս այստեղ չէ, ԱԳ փոխնախարարն ասաց. «Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին եւ այն խնդիրներին, որոնք մենք տեսնում ենք այս հարաբերություններում, դրանց մասին բարձրաձայնվել է բազմիցս, մասնավորապես, 2022-ի սեպտեմբերին, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակում եղավ Ադրբեջանի կողմից, մենք այլ, ավելի ադեկվատ  արձագանք էինք սպասում, թե ՌԴ-ից, թե ՀԱՊԿ-ից»:

Հարցին, թե արդյոք ռուսական կոմի հետ հանդիպումների ժամանակ ուղիղ հարց չի տրվում, թե արդյոք իրենք ուզում են դուրս գալ տարածաշրջանից, Վահան Կոստանյանը պատասխանեց. «Մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ ունենում ենք շատ պարզ, բաց քննարկումներ, արտահայտում ենք այն դժգոհությունները, որ ունենք՝ կապված քայլերի բացակայության հետ, որը նկատում ենք ռուսական կողմից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել