Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրի Գագիկ Խաչատրյանից ու որդիներից Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել
 |factor.am|
17:13 - 07 սեպտեմբերի, 2023

Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրի Գագիկ Խաչատրյանից ու որդիներից Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել |factor.am|

factor.am: Վճռաբեկ դատարանը բեկանել է այն դատական ակտը, որի համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրապարակային ներողություն խնդրեր ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից և նրա որդիներից՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։

2020 թվականի ապրիլի 28-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարել է հետևյալ հրապարակային գրառումը.

«Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ամենատարբեր առիթներով ի պատասխան ՀՀ վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի կողմից Հայաստանի պետությունից և ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը, վերականգնել պետությանը պատճառված վնասը:

ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը:

Ինչ վերաբերում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել և օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե:

Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաև այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ եթե պարզվի, որ այս ողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, ինչպես Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչները: Ասեմ նաև, որ վարչապետը մի քանի անգամ այդ թվում հրապարակային դժգոհություն է արտահայտել, որ հայտնի կոռուպցիոներների առնչվող քրեական գործերը չունեն հանրության կողմից ակնկալվող արդյունավետություն: Վարչապետը՝ առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ և կոնկրետ արդյունքների: Նշեմ նաև, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է:

Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռքբերելով»։

Մեկ օր անց Մանե Գևորգյանը «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցի շրջանակներում հաստատել էր, որ գրառումը համաձայնեցված է եղել վարչապետի հետ և այն կատարել է որպես ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ։ Այս գրառումից հետո Խաչատրյանները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմում էին ներկայացրել դատարան։ Առաջին ատյանի դատարանը վիրավորանք և զրպարտություն հանդիսացող տեղեկություններ էր դիտարկել Փաշինյանի նախկին Խոսնակի կողմից Խաչատրյանների վերաբերյալ գրառման մեջ տեղ գտած արտահայտությունները և Փաշինյանին պարտավորեցրել վիրավորանք հանդիսացող տեղեկությունների համար ներողություն խնդրել, ինչպես նաև զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել։

Առաջին ատյանի դատական ակտի դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք, սակայն դատական ակտը մնացել էր անփոփոխ։ Վերաքննիչ դատարանը 2021 թվականի հունիսի 7-ի վճռով արձանագրել էր, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր միջնորդավորված խոսքով ( մամուլի խոսնակի գրառմամբ) Գագիկ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի անունները կապել է «մաֆիոզ համակարգ» եզրույթի հետ, ինչը զուրկ է եղել որևէ փաստական հիմքից։ Մասնավորապես՝ բացակայել է վերջիններիս առնչությունը որևէ քրեական գործի հետ, որն ուղղակիորեն կապված է ՀՀ քրեական օրենսգրքով հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ ղեկավարելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու հետ։

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի մեսղագրումը դեռևս հիմք չէ նրան և նրա որդիներին կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ ղեկավարելու մասով հրապարակային պնդումներ հնչեցնելու համար։ Բացի այդ, քաղաքացիական գործի նյութերում բացակայել է գրառմամբ մեջբերված մի շարք էպիզոդներով, մասնավորապես` UCOM ընկերության կոռուպցիոն ծագմամբ փայաբաժնի մասով որևէ վարույթի վերաբերյալ տեղեկատվություն կամ փաստական տվյալ։

Փաշինյանի ներկայացուցչի կողմից այս դատական ակտի դեմ Վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը՝ արդյո՞ք պետական մարմինը կամ դրա պաշտոնատար անձը կարող են հանդես գալ որպես պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործով պատասխանատու սուբյեկտ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել