«Անկախ դիտորդ»-ը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին երկու հաղորդում է ուղարկել
11:31 - 09 սեպտեմբերի, 2023

«Անկախ դիտորդ»-ը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին երկու հաղորդում է ուղարկել

«Անկախ դիտորդ» դաշինքը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին երկու հաղորդում է ուղարկել, երկուսն էլ պետական ու համայնքային կառույցների աշխատողներին ՔՊ կուսակցության հանրահավաքներին բերելու պարտադրանքի մասին վկայող նյութերով։ Այս մասին հայտնում է Դանիել Իոաննիսյանը։

«Հաղորդումների հիմքում ընկած են թե՛ մեր դիտորդների դիտարկումները, թե՛ համացանցում հրապարակված կադրերը։ 

Հաղորդումները ներկայացված են Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ նախընտրական քարոզչության մասնակցության հարկադրելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով։

Քանի որ նշված ենթադրյալ հանցագործությունը հանդիսանում է ծանր հանցագործություն, «Անկախ դիտորդ» դաշինքը պահանջում է կատարել լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ եղելիությունը ամբողջությամբ բացահայտելու համար»,- գրել է Իոաննիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել