Ես շատ գոհ եմ Մարգարիտա Գրիգորյանի աշխատանքից. երբեմն լինում է, որ շատերը սխալվում են. Արա Շիրինյան |news.am|

11:05 - 31 հոկտեմբերի, 2019

news.am։ Հանրային հեռուստատեսությունն արդեն այսօր աշխատում է հանրության համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, ռեժիսոր Արա Շիրինյանը։

Հարցին, թե ինչու է Մարգարիտա Գրիգորյանը շարունակում մնալ «Հ1»-ի գործադիր տնօրեն՝ հաշվի առնելով, որ նախկին իշխանությունների օրոք Հանրայինն իր գործառույթը պատշաճ չի կատարել, եւ արդյոք ճիշտ են խոսակցությունները, որ նրա հովանավորը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, Շիրինյանը պատասխանեց. «Մարգարիտա Գրիգորյանը շարունակում է աշխատել, որովհետեւ նա ապահովում է այդ կառույցի բնականոն աշխատանքը եւ բավարար չափով արդյունք է ցույց տալիս: Ես շատ գոհ եմ նրա աշխատանքից»:

Դիտարկմանը, որ շատերը, այդ թվում իր նախկին խորհրդական Տիգրան Պասկեւիչյանը զարմանք էր արտահայտել, որ Մարգարիտա Գրիգորյանը շարունակում է մնալ Հ1-ում, Շիրինյանն ասաց. «Երբեմն լինում է, որ շատերը սխալվում են»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել