G20 գագաթնաժողովի մասնակիցները համաձայնեցրել են ամփոփիչ հռչակագիրը․ Մոդիի |azatutyun.am|
17:48 - 09 սեպտեմբերի, 2023

G20 գագաթնաժողովի մասնակիցները համաձայնեցրել են ամփոփիչ հռչակագիրը․ Մոդիի |azatutyun.am|

azatutyun.am: «Մեծ քսանի» (G20) նախագահող երկրի՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին այսօր ասել է, որ գագաթնաժողովի մասնակիցները համաձայնեցրել են ամփոփիչ հռչակագիրը:

G20-ի գագաթնաժողովը գումարվել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում:

Մոդիին նշել է, որ ամփոփիչ հռչակագրի տեքստի շուրջ վեճերի հիմնական պատճառ է հանդիսացել Ուկրաինայի խնդիրը: Նա փաստաթղթի շուրջ համաձայնությունն անվանել է «քրտնաջան աշխատանքի արդյունք»։

Հռչակագրում Ուկրաինային վերաբերող բաժնում նշվում է, որ բոլոր պետությունները պետք է գործեն համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին։ Նշվում է նաև, որ անհրաժեշտ է զերծ մնալ սպառնալիքներից և հարգել յուրաքանչյուր պետության տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը:

Առանձին ընդգծվել է միջուկային զենքի կիրառման կամ կիրառման սպառնալիքների անթույլատրելիությունը։

Փաստաթղթում նշվում է, որ «Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ կային տարբեր տեսակետներ և գնահատականներ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել