azatutyun.am: ՄԱԿ-ի կլիմայի հարցերով ղեկավարը աշխարհի խոշորագույն տնտեսությունների՝ G20-ի ղեկավարներին կոչ է արել աջակցության ազդանշան ուղարկել կլիմայի գլոբալ ֆինանսավորման ջանքերին։ Նրանք հաջորդ շաբաթ նախատեսում են հանդիպել Ռիո դե Ժանեյրոյում, որպեսզի օգնեն համաձայնության հասնել COP29-ի բանակցություններում:
ՄԱԿ-ի կլիմայի բարձրաստիճան պաշտոնյա Սայմոն Ստիլի կոչը հնչում է այն ժամանակ, երբ Բաքվում COP29 գագաթնաժողովի բանակցողները փորձում են համաձայնություն ձեռք բերել՝ ավելացնելու ֆինանսավորումը գլոբալ տաքացման վատթարացման հետևանքների դեմ պայքարելու համար:
«Հաջորդ շաբաթվա գագաթնաժողովը պետք է հստակ գլոբալ ազդանշաններ ուղարկի», - նամակում նշել է Սթիլը։
comment.count (0)