Վահե Գրիգորյանի եզրափակիչ ելույթը։
«Եզրափակիչ ելույթներում հարցադրումներ եղան, որոնք ես չեմ կարող անտեսել և ցանկանում եմ սկսել ըստ կարևորության։ Պարոն Սիմոնյանի կողմից հնչեցված կարծիքը, որ անկախ ամեն ինչից ինչ նպատակի համար և ինչ նկատառումներով է արվում, պիտի լինի օրինական։ Սրան հնարավոր չի առարկել, սրան ոչ մի կերպ հնարավոր չի առարկել։
Բայց ես ձեր համար և քաղաքացիների համար պիտի պարզաբանեմ, թե պարոն Սիմոնյանը ինչ նկատի ուներ իրականում։ Մենք դա քննարկել ենք թե «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության հետ մանրամասն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության հետ մանրամասն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավորները ամբողջությամբ ընդունեցին էդ մոտեցումը, «Իմ քայլը» դաշինքի անդամները նույնպես, բայց իմ մոտ տպավորություն կա, որ սա դեռ ամբողջությամբ չի ընդունվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության կողմից, և քանի որ սա բարձրաձայնվեց և սա շատ կարևոր և վերջի չորս֊հինգ ամիսների ընթացքում անընդհատ պտտվող և ամբողջ տեղեկատվական եթերը խցանած մի իրողություն է։
Ես սրա մասին ուզում եմ կարճ ասել։ Ես հատկապես ընտրել եմ այս փաստարկը ցույց տալու համար՝ ինչ է նշանակում քաղաքական և ապաքաղաքական դատարան։ Ընդհանրապես ես ձեզ պիտի ասեմ միջազգային իրավական գրականության մեջ բարձր դատարանների ապաքաղաքականացվածությունը ամենավտանգավոր տենդենցներից մեկն է և ուսումնասիրողները մշտապես դրա մասին բարձրաձայնում են։
Ապաքաղաքականացված ոչ ապակուսակցականացված իմաստով, ապաքաղաքականացված արժեքազրկված գաղափարախոսությամբ դատարանների մասին ա խոսքը։ Նոր թեկնածու հասկացության մասին է խոսքը, ով սահմանադրական օրենքում մուտք է գործել և այդ նոր թեկնածու հասկացության մեկնաբանությամբ, ինչը որ բազմիցս հնչեց պարոն Սիմոնյանի կողմից։
Նոր թեկնածու նշանակում է ոչ հին թեկնածու, հետո բառարանային ինչ֊որ բացատրություն, որ նորը հին չէ, հինը նոր չէ։ Սա տեքստաբանական մեկնաբանության մեթոդ չի նույնիսկ, սա ընդհանրապես իրավունքի մեկնաբանության մեթոդ չի։ Մեկնաբանությունն էս տեսակ առհասարակ կապ չունի իրավունքի հետ։ Իրավական վերլուծություններն ու մեկնաբանությունները ունեն մտքի հստակ հիերարխիա, պիտի սկսել ամենաբարձր իրավական նորմից, ամենաբարձր իրավաբանական ուժ ունեցող նորմից, որը կարգավորում է էդ հարաբերությունները։ Հասկանալ դրա ընդունման նպատակը, միջոցները, որով էդ նպատակին պետք է հասնել և հետո դրա մեջ տեղավորել ոչ էդ տեխնիկական գործիքակազմը։
Եվ ես էստեղ ուզում եմ հնչեցնել, որ ես համաձայն չեմ նաև այս դահլիճում հնչած տարբեր կարծիքների հետ կապված իմ թեկնածության հնարավոր առաջադրման հետ, որ եթե նոր թեկնածուն մեկնաբանվի էնպես, որ երկրորդ անգամ նույն անձի թեկնածությունը չի կարող մեկնաբանել, սա իրավունքի խախտում է։ Սա իրավունքի խախտում չի կարող լինել։
Ես այս հարաբերություններում ոչ մի իրավունք չունեմ, ոչ մի բարձր դատական պաշտոնում առաջադրվող անձ իր առաջադրման կապակցությամբ ոչ մի իրավունք չունի ներկայացվելու ընտրվելու առնչությամբ, որը պիտի վկայակոչվի ի պաշտպանություն իր առաջադրման։ Սա իմ իրավունքի խնդիրը չի, սա սահմանադրական ինստիտուտի սահմանադրական լիազորության խնդիր է։ Այս թեկնածուին առաջադրում է հանրապետության նախագահը, իսկ հանրապետության նախագահի լիազորությունները նախատեսված են սահմանադրությամբ։
Սահմանադրական ինստիտուտների սահմանադրական լիազորությունները, նամանավանդ որոշակի շրջանակի, ներառյալ հանրապետության նախագահի, չեն կարող միջամտվել օրենսդիր մարմնի կողմից, օրենսդիրն իր օրենքներով չի կարող միջամտել և սահմանափակել էդ լիազորությունները։ Եթե հանրապետության նախագահը լիազորված է սահմանադրությամբ առաջադրել դատավորի թեկնածու, դա հանրապետության նախագահի սահմանադրական լիազորությունն է, միջամտությունները թույլատրելի են էնքանով, որքանով սահմանադրությունը դա ընդունում է, սահմանադրությամբ նախատեսված են էդպիսի միջամտությունները։
Լավ, ապաքաղաքական ու քաղաքական դատարանների տարբերությունը։ Եթե մենք տրվենք լեգալիստական մեկնաբանություններին, մենք հենց էդ ձև էլ պիտի ասենք։
Իսկ ինչն է խնդիրը, երբ որ մենք մեկնաբանում ենք նոր թեկնածուն մեկնաբանում ենք էնպես, ինչպես մեզ փորձում են ներկայացնել և ինչպես չորս֊հինգ ամիս ամբողջ տեղեկատվական եթերը, բառիս բուն իմաստով, լցոնվել է, այսպես կոչված, իրավաբանական կարծիքներով։
Եթե սահամանադրական ինստիտուտի սահամանադրական լիազորություններին միջամտելու ԱԺ֊ի այս մեկնաբանությամբ հնարավորությունը այսպես հեշտությամբ կարելի է ընձեռնել Ազգային Ժողովին, պատկերացրեք միայն, մի Ազգային ժողով, որը երեք հինգերորդով դոմինացված է մի քաղաքական ուժի կողմից, ինքը սկսելու է սահմանադրական ինստիտուտների լիազորությունների շրջանակի ճշգրտումը։
Ես չեմ խորանա սրանից ավել, դուք պիտի պատկերացնեք սրա քաղաաքական հետևանքները, ինչպես և իրավական հետևանքները և ուրեմն ստացվում է, որ մի քաղաքական ուժ, որը ամենաշատը պիտի շահագրգռված լինի, որ ԱԺ֊ն իրավասություն չունենա որևէ կերպ միջամտել սահամանադրական լիազորություններին, կոնկրետ դեպքում նախագահի, բայց նաև մնացած սահամանադրական ինստիտուտների սահմանադրական լիազորություններին, ավելի շահագրգռված է մեջտեղ բերել, մշտապես քննարկման առարկա դարձնել էն մեթոդը, մեկնաբանության էն մոդելը, որը ամենավտանգավորն է։
Երբ որ մենք ասում ենք Ազգային ժողովը, ես կրկնում եմ, դա Ազգային ժողովի մեծամասնությունն է կոնկրետ որոշումների մասով, որը հեչ չի բացառում, որ վաղը֊մյուս օրը ընդդիմության լիազորությունների իրավասությունների, իրավունքների վերաբերյալ պիտի սկսի նման սահմանափակումներ մտցնել օրենքներով և նույն ավանդույթի ուժով դա պիտի դառնա կրկին ընդունելի, որովհետև հենց նույն խմբակցությունները, նույն քաղաքական ուժերը․․․ ես խնդրում եմ վերանալ, ես նկատի չունեմ շատ կոնկրետ խմբակցություն, ես նկատի ունեմ էն մոտեցումը, որ դրսևորվում է սահմանադրության նորմերի և օրենքի նորմերի մեկնաբանությանը և ես ապշում եմ մտքի սնանկությունից էս ամիսների ընթացքում։
Բազմաթիվ մարդիկ, ովքեր մեջտեղ են եկել, դուք շատ քչերի մոտ կնկատեք, որ որևէ մեկը ուշադրություն է դարձրել, որ խոսում է նախագահի սահմանադրական լիազորությունների մասին։ Էնպիսի տպավորություն ա, որ իրավաբանական մտքի իրավական վերլուծությունների դիսցիպլինան ու մտքի հիերարխիան ընդհանրապես արդեն բացակայում են էստեղից։
Ես ինքս չէի գա կանգնեի էստեղ, եթե ես համոզված լինեի, եթե ես նույնիսկ կասկած ունենայի, որ մեկնաբանության էդ մեթոդը և մեկնաբանության էդ մոդելը իրապես հանգեցնում անրան, որ իմ սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակը խոցելի պիտի լինի։ ԻՆձ պետք չի էդ վիճակը՝ խոցելի։ Ես գիտեմ ինչ վիճակ ա սահմանադրական դատարանում, դուք բոլորդ գիտեք սահմանադրական դատարանում ինչ վիճակ ա, դուք բոլորդ գիտեք արդարադատության համակարգի վիճակը։ Ժողովրդական լեզվով ասած՝ իմ խաչը բավականին ծանր ա ուրիշ խաչերից։
Բայց թույլ տալ, տուրք տալ, որպեսզի էս տեսակի մեկնաբանությունների, էս տեսակի մտահանգումները գան մտնեն իրավական քաղաքական մշակույթ, կներեք, սա արդեն մենք վտանգավոր ճանապարհ ենք վերցնում։ Կոնկրետ մի հոգու թեկնածություն չառաջադրելու համար մի ամբողջ քաղաքական սեկտոր, ԶԼՄ֊ների մի ամբողջ հատված, իրավաբանների մի մասը, իմ կողմից շատ հարգելի, լծվել է մի հակասահմանադրական մեկնաբանության գործին»։
comment.count (0)