armenpress.am: Մհեր Մելքոնյանը երդմամբ ստանձնեց ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատը՝ «Հայաստան» խմբակցությունից:
Նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Մելքոնյանին:
Մհեր Մելքոնյանն ԱԺ-ում կփոխարինի Անդրանիկ Թևանյանին:
Անդրանիկ Թևանյանը պատգամավորի մանդատը վայր էր դրել օգոստոսին՝ մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին:
comment.count (0)