ՀՀ ԱԳՆ–ն Լիբիայի ժողովրդին ցավակցել է աղետալի ջրհեղեղի առնչությամբ
 |armeniasputnik.am|
20:28 - 12 սեպտեմբերի, 2023

ՀՀ ԱԳՆ–ն Լիբիայի ժողովրդին ցավակցել է աղետալի ջրհեղեղի առնչությամբ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Լիբիայում ջրհեղեղի հետևանքով մահացածների ընտանիքներին։

«Խորապես վշտացած ենք Լիբիայում աղետալի ջրհեղեղների մասին լուրերից: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Լիբիայի ժողովրդին և մահացածների ընտանիքներին, իսկ տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,– ասված է X–ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրությունում։

Նշենք, որ Լիբիայի հյուսիսարևելյան շրջաններում տեղացած հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով շուրջ 3 հազար մարդ է մահացել։ Երկրի առողջապահության նախարարությունում կարծում են, որ զոհերի թիվը կհասնի 10 հազարի: Իշխանությունները միջազգային օգնություն են խնդրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել