Ուշադիր հետևում ենք Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններին, վստահ ենք՝ ժողովուրդը և քաղաքական ուժերը կգտնեն ճիշտ և ողջամիտ լուծումներ․ Արարատ Միրզոյան |1lurer.am|
10:38 - 16 սեպտեմբերի, 2024

Ուշադիր հետևում ենք Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններին, վստահ ենք՝ ժողովուրդը և քաղաքական ուժերը կգտնեն ճիշտ և ողջամիտ լուծումներ․ Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից ֆրանսիական Le Mond-ի լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք իրեն մտահոգում է Ֆրանսիայում առկա քաղաքական իրավիճակը, որը կարող է նվազեցնել Ֆրանսիայի ազդեցությունը Եվրոպայում։

«Մենք ուշադիր հետևում ենք Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններին, վստահ ենք, որ Ֆրանսիայի ժողովուրդը և քաղաքական ուժերը միշտ ունեն իմաստնություն՝ գտնելու ճիշտ և ողջամիտ լուծումներ, և ինչպիսիք էլ լինեն դրանք, քանի դեռ համապատասխանում են ժողովրդավարության չափանիշներին, քանի դեռ բխում են սկզբունքներից, որոնք ժամանակին Ֆրանսիան առաջարկել է և որոնցով վարակել է աշխարհին, իսկ ես վստահ եմ՝ Ֆրանսիան կընթանա այդ ուղիով, մենք միշտ այստեղ կարող ենք ավելի հանգիստ լինել»,- ասաց Միրզոյանը։

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն, արձագանքելով ՀՀ ԱԳ նախարարի խոսքին, նշեց, որ իր այս այցը հաստատվել է Ֆրանսիայի նոր վարչապետի և նախագահի կողմից, ուստի կարելի է ասել՝ սա պետության հանձնառության շարունակականությունն դրսևորում է․

«Արժեքների փոփոխություն չի լինելու, շարունակականությունը պահպանվելու է, որևէ տարբերություն չի զգացվի, գուցե լինի մարդկանց փոփոխություն՝ պատասխանատու պաշտոններում, բայց հանձնառությունը կշարունակվի, իմ ներկայությունը ևս դա ցույց տալու համար է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել