tass.ru: Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան հղվել է նոտա՝ դեսպանատան առաջին և երկրորդ քարտուղարների գործողությունների դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելիության մասին։ Նրանք պերսոնա նոն գրատա են հայտարարվել և յոթ օրվա ընթացքում պետք է լքեն Ռուսաստանի Դաշնությունը, հայտնել են ՌԴ դիվանագիտական ծառայությունից։
«Նշված անձինք անօրինական գործողություններ են իրականացրել՝ կապ պահպանելով օտարերկրյա պետության հետ «գաղտնի համագործակցության» մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացի Ռոբերտ Շոնովի հետ»։
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ԱՄՆ դիվանագիտական առաքելության անօրինական գործունեությունը, այդ թվում՝ միջամտությունը Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին, «անընդունելի է և վճռականորեն կճնշվի»։
«Ռուսական կողմն ակնկալում է, որ Վաշինգտոնը ճիշտ եզրակացություններ կանի և զերծ կմնա առճակատման քայլերից», - եզրափակել է ԱԳՆ-ն։
comment.count (0)