Քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանը քվեարկել է հանուն խաղաղ ու անվտանգ Երևանի
 |armenpress.am|
10:55 - 17 սեպտեմբերի, 2023

Քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանը քվեարկել է հանուն խաղաղ ու անվտանգ Երևանի |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության շրջանակներում իր քաղաքացիական պարտքն է կատարել «Ուժը հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանը։

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Նելլի Հարությունյանն ընդգծել է, որ քվեարկել է, որպեսզի երևանցին հնարավորություն ունենա աշխատել և ստեղծագործել խաղաղ և անվտանգ քաղաքում։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը՝ Նելլի Հարությունյանը պատասխանեց․ «Վստահ եմ, որ ընտրողների մի ստվար զանգված, որը հստակ գիտի իր իրավունքները և պարտականությունները և նոր բովանդակություն կտա այս ընտրություններին»։

Նրա խոսքով՝ ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը ոչ միշտ է ցանկալի մակարդակի եղել, ինչը հնարավորություն է տալիս որոշակի չարաշահումներ իրականացնել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել