Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ է գրել Պուտինին ուղղված նամակում
 |tert.am|
10:56 - 17 սեպտեմբերի, 2023

Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ է գրել Պուտինին ուղղված նամակում |tert.am|

tert.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում:

Լրագրողները Փաշինյանի հետ զրուցել են, երբ նա տիկնոջ հետ քվեարկել է Երևանի ավագանու ընտրություններում:

«Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ես իրադրության մեր գնահատականն եմ ներկայացրել, այն, ինչ ներկայացրել եմ այս տարվա ընթացքում մեր 7-8 հեռախոսային զրույցների ընթացքում: Ընդհանրապես մեր հրապարակային և աշխատանքային խոսույթի բովանդակությունները իրարից չեն տարբերվում, ինչ հրապարակային ասում ենք, նույնը տեղավորում են պաշտոնական ժանրի մեջ ու ուղարկում ենք»,- ասել է նա:

Tert.am-ը հետաքրքրվեց նաև սահմանում տիրող իրավիճակից, որին ի պատասխան Փաշինյանը ասաց.

«Իրադրության գնահատականը կառավարության նախորդ նիստից ի վեր չի փոխվել»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել