9/56 և 9/57 ընտրատեղամասերում ընտրողներին ուղղորդում են հօգուտ «Քաղաքացիական պայմանագրի» քվեարկելու
12:36 - 17 սեպտեմբերի, 2023

9/56 և 9/57 ընտրատեղամասերում ընտրողներին ուղղորդում են հօգուտ «Քաղաքացիական պայմանագրի» քվեարկելու

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքլությունը հայտնել է ընտրախախտումների մասին։ 

9/56 և 9/57 ընտրատեղամասերում, որոնք գտնվում են Հիդրոպոնիկայի ինստիտուտի տարածքում, ընտրողներին ուղղորդում են հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեարկելու:
Մասնավորապես, տեղամասերից 50-60 մետրի վրա կա «բեսեդկա», որտեղ «գործունեություն է ծավալում» տեղի հեղինակություն Էդուարդ Տոնոյանը: 
Ի դեպ, նրան օգնում է նաև դուստրը՝ Շուշանիկ Տոնոյանը, որը ՔՊ վստահված անձ է:
Երբ տեղամաս են ժամանել «Անկախ դիտորդի» ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանն ու Արթուր Սաքունցը, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Էդուարդ Տոնոյանն ասել է․ «Էս իմ քուչեն ա, ինչ կուզեմ կանեմ»:

7/38 և 7/39 տեղամասերի հանձնաժողովների միջև տեղի է ունեցել վիճաբանություն:

Երկու տեղամասերը գտնվում են միևնույն տարածքում, և վեճ է ծագել տարածքը երկու տեղամասերի միջև բաժանելու թեմայով: Ընդհանուր առմամբ, նշված տարածքում իրավիճակը փոքր-ինչ լարված է՝ ծագող կազմակերպչական վեճերի պատճառով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել