Խաղաղության օրակարգով վերարտադրված Հայաստանի իշխանությունը ձախողել է և կրում է ստեղծված վիճակի պատասխանատվությունը. Հայկ Մարության
21:20 - 19 սեպտեմբերի, 2023

Խաղաղության օրակարգով վերարտադրված Հայաստանի իշխանությունը ձախողել է և կրում է ստեղծված վիճակի պատասխանատվությունը. Հայկ Մարության

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարությամբ է հանդես եկել։

«Ադրբեջանը այսօր առավոտվանից լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։

Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժման կոչերը եւ «հումանիտար միջանցք» բացելու պատրաստակամությունը կասկած չի թողում՝ Ալիեւի բռնապետական ռեժիմը այս գործողություններով նպատակ ունի ավարտին հասցնելու իր ցեղասպանական քաղաքականությունը Արցախի հայության նկատմամբ։

Ակնհայտ է, որ 2020-ի աղետալի պատերազմից հետո խաղաղության օրակարգով վերարտադրված  Հայաստանի Հանրապետության իշխանությունը ձախողել է արտաքին քաղաքականությունը եւ կրում է ստեղծված վիճակի պատասխանատվությունը։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ միջնորդ երկրներին՝ դիմել հստակ գործողությունների եւ կանխել ցեղասպանությունն ու հայկական Արցախի ոչնչացումը»,- ասվում է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել