ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել ՀՀ որոշ տարածքներ՝ Տավուշ, Սյունիք, Երասխ, Վայոց Ձոր
22:29 - 19 սեպտեմբերի, 2023

ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել ՀՀ որոշ տարածքներ՝ Տավուշ, Սյունիք, Երասխ, Վայոց Ձոր

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր երկրի քաղաքացիներին զգուշացրել է Արցախում ընթացող մարտերի մասին՝ շեշտելով, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ռազմական գործողություններ չեն գրանցվել։

«Դեսպանությունը սա համարում է արագ զարգացող իրավիճակ և շարունակում է ուշադիր հետևել: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին շարունակել հետևել գործող սահմանափակումներին, այսինքն՝ խուսափել հետևյալ վայրեր ոչ կարևեր ճանապարհորդություններից՝

Տավուշի մարզ՝ Մ4 մայրուղու երկայնքով Իջևանից հյուսիս և բոլոր դեպի արևելք ընկնող բոլոր տարածքները,
Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից արևելք, Սևանա լճից հարավ և M10 մայրուղուց արևելք, Արարատի մարզ՝ Երասխ գյուղ, Վայոց ձորի մարզ, Սյունիքի մարզ։

Լեռնային Ղարաբաղ մեկնելը նույնպես արգելվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել