ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում շարունակել բանակցությունները համապարփակ համաձայնագրի հասնելու համար
17:23 - 20 սեպտեմբերի, 2023

ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում շարունակել բանակցությունները համապարփակ համաձայնագրի հասնելու համար

Ուշադիր հետևում ենք Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրադրությանը։

«Հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսություն՝ լուծումն առանց բռնության գտնելու և մարդասիրական իրադրության հետընթացից խուսափելու համար։ 

ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում շարունակել բանակցությունները համապարփակ համաձայնագրի հասնելու համար»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել