Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և իր կողմնակիցները զանգվածային
հացադուլ են սկսում։
Նշենք, որ ներկայում Արցախի Հանրապետության վերաբերյալ հայաստանյան իշխանությունների քաղաքականությունից դժգոհողները բողոքի ակցիա են իրականացնում խորհրդարանի շենքի դիմաց։
«Սա համազգային պայքար է, նոր սկզիբ պետք է դնենք, կամ գնանք վերջնական տապալման։ Մենք այսօրվանից զանգվածային հացադուլ ենք սկսում։ Մեր նպատակը իշխանություններից ինչ–որ բան պահանջելը չէ։ Բոլոր հոգևորականները, մասնավորապես` վեհափառը, բոլոր մտավորականները, գիտնականները, ակտիվ քաղաքացիները պետք է միանան այս համազգային պայքարին։ Այլ տարբերակ չկա»,– ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով` հացադուլի միակ նպատակն այն է, որ բոլորը հավաքվեն մեկ տեղում և մեկ գաղափարի շուրջ։ Քաղաքական գործիչը շեշտեց` երբ լինի համախմբում,, չեն լինի հասարակությանը տարբեր վայրեր ուղղորդելը, սպասեցնելը։
ԱԺ–ի մոտ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները շարժվելու են Գարեգին Նժդեհի արձանի մոտ։
comment.count (0)