Ռուսաստանը ելնում է նրանից, որ հիմա կայուն պայմաններ կստեղծվեն Ղարաբաղում կրակի դադարեցման եւ տեղահանվածների՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է ՌԴ-ն ընդունել Ղարաբաղի տարհանված բնակիչներին, Պեսկովն ասել է․
«Մենք դեռ չգիտենք՝ ինչ անհրաժեշտություն կծագի։ Մեր խաղաղապահները ցուցաբերել են բոլոր անհրաժեշտ ծառայությունները, ջանք են գործադրել, որպեսզի օգնեն այդ մարդկանց հեռանալ վտանգավոր թաղամասեից։ Մենք ելնում ենք նրանից, որ հիմա կսկսվի կայուն հրադադարի կայուն շրջան, եւ համապատասխանաբար կստեղծվեն պայմաններ տեղահանված անձանց իրենց բնակության վայրեր վերադառնալու համար»։
Նա նշել է, որ խաղաղապահների ներկայությամբ բանակցություններ են ընթանում Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայաուցիչների միջեւ Ղարաբաղի հայ բնակչության մտահոգությունների եւ վախերի մասին, ինչպես նաեւ ՌԴ նախագահը Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հետ հեռախոսազրույցների ընթացքում ասել է, որ պետք է ապահովվեն Ղարաբաղի հայ բնակչության բոլոր օրինական շահերն ու անվտանգությունը․ «Իսկ նման ընկալում ադրբեջանական կողմն ունի, դուք տեսնում եք, որ նա առաջարկել է այս բանակցությունները, կազմակերպել է դրանք։ Դրա համար հիմա այստեղ կա հույս, որ այս խոսակցությունը կտա իր արդյունքները»,- ասել է Պեսկովը։
comment.count (0)