Էկոնոմիկայի նախարարությունը հերքում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելը քննարկելու լուրերը |armenpress.am|
17:53 - 21 սեպտեմբերի, 2023

Էկոնոմիկայի նախարարությունը հերքում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելը քննարկելու լուրերը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե գերատեսչությունը քննարկում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հերքեց նախարարի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվում, թե իբր Էկոնոմիկայի նախարարությունում այդ հարցը քննարկման և տարբեր տարբերակների մշակման փուլում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել