Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվեց. քննիչն ու դատախազը չէին ներկայացել |armeniasputnik.am|
17:57 - 22 սեպտեմբերի, 2023

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվեց. քննիչն ու դատախազը չէին ներկայացել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց քննիչի և դատախազի չներկայանալու պատճառով։ Դատարանի բակում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա տեղեկացրեց, որ դատարանի ծանրաբեռվածության պատճառով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին։

«Ես տեսնում եմ քննիչի ու դատախազի կողմից անբարեխիղճ վերաբերմունք իրենց դատավարական պարտականությունների նկատմամբ»,- հայտարարեց փաստաբանը։

Նրա համոզմամբ՝ Արմեն Աշոտյանին ազատելու որոշումը կարող է կայացնել միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ փաստաբանի՝ դատական այս ամբողջ գործընթացն ընդամենը «բուտաֆորիա է, որին պարտավոր են մասնակցել, որպեսզի հետո իրենց չմեղադրեն ինչ-որ բան չանելու մեջ»։

Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել