Թբիլիսիի մոտ տեղի երկրաշարժ է տեղի ունեցել, որ զգացվել է է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում
10:14 - 24 սեպտեմբերի, 2023

Թբիլիսիի մոտ տեղի երկրաշարժ է տեղի ունեցել, որ զգացվել է է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04:00-ին) Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք (հյուսիսային լայնության 41.82⁰ և արևելյան երկայնության 44.88⁰ աշխարհագրական կոորդինատներ) գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել