ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առողջական ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեր 23 հայրենակիցները Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնից» նախապատրաստվում են տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն` ուղեկցությամբ Կարմիր Խաչի։
Նշենք, որ ավելի վաղ՝ 11։11-ին, ԱՆ–ն հայտնել էր, որ Շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու․ «Այժմ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ, նրանք անցան Հակարիի կամուրջը»,– ասված էր հաղորդագրության տեքստում։
ժամը 14։07-ին ԱՆ–ն խմբագրել է ժամը 11։11 հրապարակած իր վերոնշյալ տեքստը՝ նշելով, որ 23 վիրավորները ոչ թե «տեղափոխվում են», այլ «տեղափոխվելու են»։
Միաժամանակ, սակայն, ԱՆ առաջին հաղորդագրությունից չի հեռացվել այն նախադասությունը, որ «Կարմիր խաչի ուղեկցությամբ նրանք անցան Հակարիի կամուրջը»։
Մեզ առայժմ չի հաջողվել կապ հաստատել ԱՆ–ի հետ՝ պարզաբանում ստանալու։
comment.count (0)