Ադրբեջանի հարձակման հետեւանքով Սառնաղբյուրից կա 5 զոհ, որից 3–ը՝ երեխա․ Արցախի ՄԻՊ
17:45 - 24 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանի հարձակման հետեւանքով Սառնաղբյուրից կա 5 զոհ, որից 3–ը՝ երեխա․ Արցախի ՄԻՊ

Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքը մինչեւ սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումն ուներ 76 բնակիչ։ Նրանցից 5–ը զոհվել է, 15–ը՝ վիրավորվել, 4-ը գերեվարվել է Ադրբեջանի կողմից։  Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Գրասենյակը հրապարակել է սառնաղբյուրցի քաղաքացիական զոհերի անունները.

Ալեքսանդր Ալեքսանյան

Գոհար Գրիգորյան

Նվեր Պողոսյան (երեխա)

Միքայել Պողոսյան (երեխա)

Դավիթ Ալեքսանյան (երեխա)։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել