Բաքվի դատարանը մերժել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը
 |tert.am|
21:18 - 27 հունվարի, 2025

Բաքվի դատարանը մերժել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը |tert.am|

tert.am: Այսօր Բաքվի դատարանը մերժել է Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարների՝ խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու պաշտպանների միջնորդությունը։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատարանը տվել է ևս 10 օր՝ շինծու գործի նյութերին ծանոթանալու համար․ Վարդանյանի պաշտպանները դատարանին միջնորդել էին հատկացնել 30 օր։

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնելու է 16 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը,   Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել