«Դուք պետք է արձագանքեք և քայլեր ձեռնարկեք». պատգամավորը՝ Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների նախագահներին |news.am|
16:48 - 23 հունվարի, 2025

«Դուք պետք է արձագանքեք և քայլեր ձեռնարկեք». պատգամավորը՝ Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների նախագահներին |news.am|

news.am: «Դուք պետք է արձագանքեք և քայլեր ձեռնարկեք. դադարեք լուռ մնալուց, ձեր լռությունը Հայաստանի և Արցախի հանդեպ նոր հանցագործությունների առիթ է դառնում»։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի պահանջով իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը՝ դիմելով Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան երկրների խորհրդարանների նախագահներին, որոնք Հայաստանում մասնակցում են «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման։

«Դուք պետք է սանկցիաներ կիրառեք ագրեսոր և դիկտարոր Ալիևի նկատմամբ։ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին անգամ փաստաբաններ ունենալու հնարավորություն չի տրվել, նրանց առաջադրված բոլոր մեղադրանքներն էլ կեղծ են։ Նրանց միակ մեղավորությունն այն է, որ նրանք հայեր են։ Խնդրում ենք՝ ուշադրություն դարձրեք և խոսեք Բաքվում պահվող հայ գերիների մասին։ Խնդրում ենք՝ մի՛ եղեք Ալիևի ռեժիմի ստրուկները»,–ասաց պատգամավորը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիները Բաքվում ապօրինի պահվող գերիների վերադարձի պահանջով բողոքի ակցիա են իրականացնում «Dvin Seven Vision» հյուրանոցի դիմաց, որտեղ ընթանում է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը: Պանելային քննարկմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել  Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան երկրների խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել