ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակում: Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը։
Բերման ենթարկված անձանց հետ այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ, ուսումնասիրվում են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը:
Նշվում է, որ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով, աշխատակազմում իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ:
Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները։ Մի շարք փողոցներ փակ են, կաթվածահար է որոշ հատվածների երթևեկությունը
Ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։
Ընդդիմության բողոքի ակցիները սկսվել են սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում գործեց Արցախի Հանրապետության վրա։
comment.count (0)