ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի դիմացից բերման են ենթարկվել լրագրող Դավիթ Սարգսյանը, ԵՊՀ ՈՒԽ նախկին նախագահներ Ցոլակ Ակոպյանը և Արմեն Խաչիկյանը։ Ըստ Ազգային կոմիտեի տարածած տեսանյութի՝ վերջիններս ԶԼՄ-ի հետ էին խոսում, երբ կարմիր բերետավորները մտան միջանք և բերման ենթարկեցին։
Նշենք, որ բերման էր ենթարկվել նաև ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Նա, ըստ փաստաբան Արսեն Բաբայանի, ձերբակալվել է։
Ըստ ՀՀ ոստիկանության՝ ժամը 10։00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 142 է։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից «Ազգային կոմիտեն» սկսել է անհնազանդության ակցիաները՝ փակելով տարբեր փողոցներ։
Ընդդիմության երեկվա հանրահավաքին Սաղաթելյանը ասել էր, որ ամբողջ քաղաքը պարալիզացնելու են, որ որևէ մեկը աշխատանքի չգնա․ կառավարության բոլոր շենքերը դատարկ մնան։
«Դրանից հետո շարունակվում են անհնազանդության, իրազեկման ակցիաները, իսկ 18։00-ին հավաքվում ենք այստեղ՝ հանրահավաքի»,- նշել էր Սաղաթելյանը։
Լրացում
Արմեն Խաչիկյանը ավելի ուշ հայտնել է, որ իրեն բերման չեն ենթարկել։
comment.count (0)