Տեղահանված արցախցիներին աջակցող նախաձեռնությունների ցանկ․ թարմացվող
23:59 - 28 սեպտեմբերի, 2023

Տեղահանված արցախցիներին աջակցող նախաձեռնությունների ցանկ․ թարմացվող

Ետնանկարը՝ «Ազատություն» ռ/կ-ի

Արցախի մեր հայրենակիցները հարկադրված տեղահանվում են իրենց բնօրրանից։ Այս օրերին հազարավոր արցախահայեր են տեղափոխվում Հայաստանի Հանրապետություն։ Նրանց աջակցելու նպատակով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզը»՝ map.socservice.am, կառավարությունը հայտարարել է, որ ուշադրության կենտրոնում է պահելու արցախահայության խնդիրները։ Դրան զուգահեռ, իհարկե, քաղաքացիները տարբեր նախաձեռնություններ են սկսել՝ հումանիտար օգնության հավաքագրումից մինչեւ կացարանների փնտրտուք եւ այլն։

Infocom-ն այս հրապարակման մեջ հավաքագրել է նախաձեռնություններն ու դրանց կոնտակտները։ Խնդրում ենք այստեղ չներառված նախաձեռնությունների տվյալներն ուղարկել Infocom-ի ֆեյսբուքյան էջին՝ դրանք այս ցանկում ներառելու համար։ Ցանկը պարբերաբար կթարմացվի։

Նշենք, որ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը։ 

 

Կացարաններ գտնելու հարցում աջակցող նախաձեռնություններ

  • Լոռիում առկա է 20 առանձնատուն, Թումանյան համայնք:
    Անվճար
    📞 077868597-Գնել

  • Տելեգրամյան Տուն արցախահայությանը ալիքում տների տվյալներ են տեղադրվում։
    T t.me/tun_artsakhahayutyany

  • Արտաշես Սահակյան օգտատերը հայտնում է, որ
    - Կապանում կա առանձնատուն 8 հոգու համար,
    - Սեւանում կա 1 քոթեջ 7 հոգու համար,
    - Կուտականում տեղ կա 8 հոգու համար։
    📞 098 137331

  • Գագիկ Կարապետյանը հայտնում է, որ Արմավիրի Բամբակաշատ գյուղում տրամադրում են ռեստորան, որը կարող է լինել կացարան, մնում է մահճակալների հարցը լուծել, մյուս հարմարություններն առկա են։
    📞 098 876444
  • Կապանի Առաջաձոր գյուղում անվճար երկարաժամկետ տրամադրվում է առանձնատուն մինչև 5 հոգու համար։
    📞 077 542467

  • Հանքավանում հյուրանոցային համալիրում անվճար հիմունքով կացարաններ կան։
    📞 098 137331

  • Դիլիջանում մինչեւ 40 հոգու համար անվճար ազատ տեղ կա հյուրանոցային համալիրում։ Կապ հաստատել Միհրանի հետ։
    📞098 137331

  • Շիրակի մարզի Սարալանջ գյուղում անվճար սեփական տուն կա։
    📞 077 070996

  • Ավանում վարձով փոքր սեփական տուն կա 2 հոգու համար, գտնվում է միջին վիճակում, 60․000 դրամ։
    📞 077 537707

  • Սյունիքի Սիսիան համայնքի Բնունիս գյուղը պատրաստ է ժամանակավոր կացարաններ տրամադրել 10 ընտանիքի։
    📞 077 839501

  • Ստեփանավան քաղաքում 2 ընտանիքի համար անվճար կացարան կա։ Դիմել Յուրային։
    📞 033 016836
    📞 094 016836
     
  • Քաջարան-Կապան ճանապարհին մինչեւ 11-հոգանոց ընտանիքի համար տուն կա։
    📞 098 137331

  • Անվճար սեփական տուն կա Վարդենիկ գյուղում։ Դիմել Վահանին։
    📞 094 654435

  • Սիսիան համայնքի Ծղուկ գյուղի շրջակայքում կա անվճար կացարան։
    📞 093 488505

  • Hayrapetyans գործակալությունը պատրաստ է իր ծառայությունները մատուցել 24/7 ռեժիմով Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար։ 
    Գրել Արման Հայրապետյանին եւ Հրաչ Սայիյանին։
  • Ջերմուկի Օլիմպիա առողջարանն ընդունում է Արցախցի մեր հայրենակիցներին։
    📞094 444904

  • Արմավիր քաղաքում 4-5 անձ-ի համար անվճար տուն կա։
    📞093231113
  • «Զուրաբյաններ» հյուրատունը պատրաստ է անվճար սենյակներով և կեցությամբ ապահովել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։
    📞094 403901

 

Հումանիտար օգնություն հավաքագրող եւ տրամադրող նախաձեռնություններ

 

Բժշկական, հոգեբանական աջակցություն

  • ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը պատրաստակամությունն է հայտնել մատուցելու անվճար հոգեբանական ծառայություններ։
    📞077 105259
    📞094 093409

  • Ընտանեկան բժիշկ, ինֆեկցիոնիստ Աննա Աթաբեկյանն արցախցիներին իր անհատույց բժշկական ծառայություններ է առաջարկում, բոլոր թերապեւտիկ խնդիրներով՝ ինֆեկցիոն ու ոչ ինֆեկցիոն բնույթի։
    📞 091 257056
    📍Ֆանարջյան 67

  • Արցախցիներին մարսողական համակարգի եւ լյարդի հիվանդությունների ախտորոշման եւ բուժման անհատույց բուժօգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնում գաստրոէնտերոլոգ Մարինե Պետրոսյանը։
    📞 093 437101
    📍Հրազդան ԲԿ

  • Արցախցիներին անհատույց օրթոդոնտիկ բուժօգնություն կարող է տրամադրել Աննա Մանասյանը։
    📞 095 900400
    📍 Մաշտոցի 40, «Երեւան» ստոմ. կլինիկա

  • Արցախցիներին անհատույց բուժօգնություն է առաջարկում մաշկաբան Տիգրան Մկրտչյանը։
    📞 055 818816
    📍Վարդանանց 110, Medines բժշկական կենտրոն։

  • Բժիշկ Հայկ Մանասյանը եւս անվճար ծառայություններ է առաջարկում արցախցի մեր հայրենակիցներին։ Նրա ֆեյսբուքյան էջում կարող եք գտնել տարբեր մասնագետների կոնտակտներ, որոնք պատրաստ են անհատույց աջակցություն ցուցաբերել արցախցիներին։
    📞 091 992217
    f https://www.facebook.com/hayk.manasyan

  • Անվճար բուժօգնություն արցախցիներին տելեգրամյան ալիք է գործում։

  • Շնչառության, մտքի հանդարտեցման և մարմնի թեթև վարժանքների միջոցով սթրեսի մեղմացման ուղղությամբ առաջին օգնություն։

 

Կամավորների խմբեր են գործում

  • ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում գործում է տեղեկատվական կենտրոն, որտեղ ձեւավորվում են կամավորական խմբեր՝ աշխատելու տարբեր ուղղություններով՝ հումանիտարից մինչեւ տեղեկատվական։ Ակնկալվում է ձեւավորել աշխատանքային 6 խումբ՝ կացարանների բանկ, հումանիտար աջակցություն եւ լոգիստիկ հարցեր, իրավական հարցեր, հոգեբանական աջակցություն, տեղեկատվական կենտրոն, փաստահավաք խումբ։
    Ձեւավորվող համապատասխան խմբերից մեկը զբաղվելու է Արցախից մեր հայրենակիցների ժամանման ընթացքում անհրաժեշտ աջակցության կազմակերպման եւ համակարգման հարցերով: Առանձին խմբեր էլ աշխատելու են իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ եւ դասակարգմամբ, միջազգային մամուլի եւ սոցիալական հարթակների մշտադիտարկմամբ, այդ թվում՝ Արցախում ադրբեջանական ագրեսիային վերաբերող փաստերի հավաքագրմամբ։

  • Բաբոն տեր ա նախաձեռնությունն էլ աշխատանքային թիմ է ձեւավորել, որում՝
  • Արյան դոնորների հարցով զբաղվում է Mary Mamikonian-ը։
  • Կամավորների հավաքագրմամբ զբաղվում են Էլլա Ավագյանն ու Մանէ Օհանեանը։
  • Հագուստի հավաքագրմամբ զբաղվում է Sona Koshetsian-ը։
  • Սննդի եւ մանկական կերի հարցերով զբաղվում են Սայիդա Պողոսյանն ու Սոֆյա Հովսեփյանը։
  • Կացարանների հարցով զբաղվում են Edith Jerejyanն ու Angelina Danielyan-ը։
  • Աշխատանքային տարածքների հարցով զբաղվում է Մելինե Մուրադյանը։
  • Տրանսպորտի հարցով զբաղվում են Zepur Tchokaklianն ու Sirun Semerjyanը։
  • Կենցաղային իրերի հարցով զբաղվու է Անի ՇահՊարոնյանը։
  • Հրատապ իրերի հայթայթման հարցով զբաղվում է Inessa Vardanyanը։
  • Դպրոցների, մանկապարտեզների հարցով զբաղվում են Թալին Սաղդասարյանը, Ani Hovhannisyanն ու Nara Yerkanyanը։
  • Հոգեբանական աջակցության հարցով զբաղվում է Ani Apitonyanը, համակարգում է Karine Panosianը։
  • Աշխատանքի տեղավորման եւ վերապատրաստման հարցով զբաղվում է Sona Hovhannisyanը։
  • Ֆինանսական աջակցության հարցով զբաղվում է Սոֆյա Հովսեփյանը։

 

Զբաղվածություն

  • BDO Armenia ընկերությունը առաջարկում է Ձեզ հետևյալ հաստիքները՝
            •Կրտսեր Հաշվապահ
            •Հաշվապահի Օգնական
            •Աուդիտորի Օգնական
            •Ավագ Աուդիտոր
            •Բիզնես Վերլուծաբան
            •Իրավաբանի Օգնական
 Դիմելու համար` ուղարկեք Ձեր ինքնակենսագրականն [email protected] էլ․ հասցեին։
 
  • IDBank-ը հնարավորություն է տալիս արցախցիներին ստանալու անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ բանկային ոլորտում՝ հետագայում իրենց թիմին միանալու հեռանկարով։ 
    Ծրագրի ընթացքում 2-3 ամիս արցախցի մեր հայրենակիցների համար տեսական և գործնական դասընթացներ կանցկացնի Բանկի ղեկավար կազմն իր լավագույն մասնագետներով։ Ծրագրի մասնակցության ժամանակ ուսանողները նաև կվճարվեն։
     
    Ինքնակենսագրականները ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով։

    Մանրամասների համար՝ 
    🌐 https://bitly.ws/TRsK
    📞 010-59-33-33
  • Մանթաշյանց Վանաձորի մասնաճյուղը այս պահին Լոռու մարզում կարող է տրամադրել 400+ աշխատատեղ:

    Բոլոր հարցերով զանգահարել՝
    📞 041 680107
    🌐 https://forms.gle/8fdxXE5s5YqrsXGT8

  • Armenian Code Academy-ն տրամադրում է 50 կրթաթոշակ ընդունելության փուլերը անցած դիմորդների համար 5 ամենապահանջված ուղղություններում՝
    - Introduction to JavaScript
    - Introduction to Python
    - Introduction to Data Science and Machine Learning
    - UX/UI Design
    - Graphic Design
    📞 041 481630

  • staff.am-ը ստեղծել է միասնական հարթակ աշխատանքի հայտարարությունների համար։
     
    Իրականացվում է տվյալների հավաքագրում 3 ուղղությամբ՝
     
    1. Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տվյալները, որոնք աշխատանքի կարիք ունեն՝ այստեղ,
     
    2. Գործատուներից համապատասխան աշխատանքի հայտարարությունները` այստեղ,
     
    3. HR մասնագետների տվյալներ, որոնք պատրաստ կլինեն օժանդակել staff.am թիմին խորհրդատվական կամ այլ աշխատանքներում` այստեղ
     
  • Աշխատանք Արցախի հայերի համար խմբում աշխատանքի բազմաթիվ հայտարարություններ են տեղադրվում։

  •  Any Wish Tour-ը կազմակերպում է անվճար դասընթացներ տուրիզմի ոլորտում: Դասընթացից հետո կօգնեն տվյալ ոլորտում աշխատանքի տեղավորման հարցում:
    📞+374 96 588 885
    📍 Տպագրիչներ 15 փողոց, Երևան

  • «Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը եւ «Տոնուս-Լես Ռեմեդի» դեղատնային ցանցը պատրաստ է անցկացնել անվճար ուսուցում եւ պրակտիկա դեղագիտության կամ դեղագործության ոլորտի մասնագետների համար։
    📞 098 899529

  • «Երեւան-տեքստիլ» ընկերությունը առաջարկում է կարուհու աշխատանք։
    📞098 433080
    📞094 403050

  • Anrivatour ընկերությունը պատրաստ է անցկացնել անվճար ուսուցում եւ թրեյնինգներ՝ տուրիզմի ոլորտում: Ուսուցումից հետո հնարավորություն կընձեռնվի աշխատանքի անցնել այս կազմակերպությունում։
    📞 060 611110
    📞 012 221212

  • Vardan_travel - աշխատանք է առաջարկում Արցախից ժամանած տուրիզմի մասնագետներին։
    📞 094 449459

  • Evolution agency մարքեթինգային կազմակերպությունն առաջարկում է տարբեր ոլորտներում թափուր աշխատատեղեր։

  • Մանթաշյանց գործարարների միությունը թափուր հաստիքներ է առաջարկում։
    📞 041 680107

  • Castelo կահույքի ֆաբրիկա-յում աշխատատեղեր կան արցախցիների համար։
    📧 [email protected]

  • Mrjoons design studio-ում գրաֆիկ դիզայնի դասերը արցախցիների համար կլինեն անվճար

  • Happy Mum - Այն բոլոր երեխաները ու մեծերը, որոնք կիսատ են թողել իրենց գեղարվեստի խմբակները եւ այլ արվեստի դասեր, կարող են շարունակել Happy mum-ում։
    📞 091 000327 

  • «Արագած սպորտ կոմպլեքսում» վաճառքի մասնագետի աշխատանք կա, աշխատանքը մարզում է, գործատուն լուծում է նաեւ կեցության հարցը։ 
    📞094073638

Այլ նախաձեռնություններ

  • Yandex Go Armenia ծառայությունը Գորիսից Երեւան տեղափոխում է 300 դրամով։

  • Հասանելի են ggShuttle անվճար երթեր Գորիս-Երեւան-Գյումրի-Վանաձոր ուղղություններով։

  • Team Telecom Armenia-ն անվճար ինտերնետ եւ հեռախոսակապ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։ Նոր հեռախոսահամար ցանկացողներին Team-ը կտրամադրի «Բիֆրի 2900» սակագնային փաթեթը 6 ամիս անվճար օգտվելու հնարավորությամբ։

  • Transimpex Express ընկերությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ իրականացնել բեռների անվճար փոխադրումներ՝ Գորիսից դեպի Երևան և այլ մարզեր։
    📞 055 657070


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (1)

Գոհար 08:56 30.սեպտեմբերի.2023

Բարև, մեր սիրելի սփյուռքահայ բարեկամ։ Ես՝ Գոհար Եղիազարյանն եմ, Արցախի՝ Մարտակերտ քաղաքից տարահանված։Մեր ընտանիքը կազմված է 5 անդամից, ես՝ Գոհար Եղիազարյանս (48տ), ամուսինս՝ Հրայր Աբրահամյանը (49տ), ով 1992թ.-ից մինչև 2023թ.-ի սեպտեմբերի 25-ը ակտիվ մասնակցել է բոլոր մարտական գործողություններին, ցուցաբերելով իր հայրենանվեր գործը։Երեխաներս են՝ Սաթենիկ Աբրահամյանը (19տ), Սևակ Աբրահամյանը (17տ), ով կիսատ է թողել ուսումը՝ Ստեփանակերտի Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանում և Լինա Աբրահամյանը (15տ)։Այժմ չունենք կացարան ,շնորհակալ կլինենք մեզ աջակցելու համար։

Մեկնաբանել