Շվեդիան ԼՂ հումանիտար կարիքների համար հատկացրել է ավելի քան 1,3 մլն դոլար
 |tert.am|
13:41 - 26 սեպտեմբերի, 2023

Շվեդիան ԼՂ հումանիտար կարիքների համար հատկացրել է ավելի քան 1,3 մլն դոլար |tert.am|

tert.am: Շվեդիան 15 միլիոն շվեդական կրոն (ավելի քան 1,3 մլն ԱՄՆ դոլար) է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ հոգալու Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար կարիքները։

Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը։

«Շվեդիան Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) միջոցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է հատկացրել 15 մլն շվեդական կրոն՝ հոգալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները՝ այդ թվում և բժշկական տրանսպորտը, սննդամթերքն ու գումարային նվիրատվությունները»,- հայտնել է դեսպանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել