Ամերիկացի զինվորականները Իրաքից վերադարձել են Սիրիա. ԶԼՄ-ներ |news.am|
11:47 - 26 հոկտեմբերի, 2019

Ամերիկացի զինվորականները Իրաքից վերադարձել են Սիրիա. ԶԼՄ-ներ |news.am|

news.am:  Ամերիկացի զինվորականները վերադարձել են Սիրիայի հյուսիս-արեւելք, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով սիրիական պետական հեռուստատեսությանը։

«Ամերիկյան օկուպացիոն զորքերի շարասյունը դուրս է եկել Իրաքից եւ մտել սիրիական Հասեկ նահանգ ալ Վալիդ ապօրինի սահմանային անցումով։ Նրա կազմում տասնյակ զինվորականներ են եւ ռազմատեխնիկա, շարասյունը եզրափակվում է ամերիկյան ուղղաթիռներով»,- տեղեկացրել է Syria TV հեռուստաալիքը։

ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները 2014 թվականին Սիրիայում եւ Իրաքում իրականացրել են գործողություն «Իսլամական պետության» դեմ, ընդ որում՝ Սիրիայում գործել են առանց պաշտոնական իշխանությունների համաձայնության։ Երկրի հյուսիս-արեւելքից հեռանալու որոշումը Վաշինգտոնում կայացրել են Սիրիայի հյուսիս-արեւելք Թուրքիայի ներխուժումից հետո։

Արդյունքում՝ ամերիկացի զինվորականները թողել են ռազմակայանների մեծ մասը Հալեպում, Էլ Հասակում եւ Ռաքայում եւ տեղակայվել Իրաքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել