Հայաստանը ՄԱԿ–ի դատարան է դիմել` պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ
 |armeniasputnik.am|
22:04 - 29 սեպտեմբերի, 2023

Հայաստանը ՄԱԿ–ի դատարան է դիմել` պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարան է դիմել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ` խնդրելով միջանկյալ միջոցներ կիրառել և վերահաստատել Ադրբեջանի պարտավորությունները։ Այս մասին նշված է դատարանի պաշտոնական կայքում։

 
Հայաստանը հայցադիմում է ներկայացրել միջազգային իրավունքում ամրագրված իրավունքների պահպանման և պաշտպանության համար` «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխան։
 
ՀՀ–ն պահանջում է, որ Ադրբեջանը զերծ մնա ցանկացած գործողությունից, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի տեղահանությանը կամ խոչընդոտում է, որ իրենց տներ անվտանգ վերադառնան այն անձինք, որոնք տեղահանվել են ռազմական վերջին հարձակման ժամանակ, ներառյալ նրանք, ովքեր փախել են Հայաստան կամ երրորդ պետություններ։ Միաժամանակ Ադրբեջանը պետք է թույլ տա, որ ցանկացողներն անարգել լքեն Լեռնային Ղարաբաղը։
 
«Ադրբեջանը պետք է դուրս բերի բոլոր ռազմական և իրավապահ անձնակազմերը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հաստատություններից, որոնք օկուպացվել են նրա զինված հարձակման հետևանքով»,– նշված է դիմումում։
 
Ադրբեջանը պարտավոր է նաև հասանելիություն ապահովել ՄԱԿ–ի և նրա մասնագիտացված հաստատությունների գործունեության համար, աջակցի և խոչընդոտներ չստեղծի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար, որպեսզի մարդասիրական օգնություն հասցվի Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին, համագործակցի ԿԽՄԿ–ի հետ՝ վերջին հակամարտության հետևանքների վերացման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել