2 ժամվա ընթացքում Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվն ավելացել է 20-ով
16:06 - 30 սեպտեմբերի, 2023

2 ժամվա ընթացքում Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվն ավելացել է 20-ով

Ժամը 14։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 437 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Նրանցից հաշվառված է 82 827-ը։

Հակարիի կամուրջը այս պահի դրությամբ հատել է 21 062 տրանսպորտային միջոց։

Նշենք՝ ժամը 12։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 417 էր։

Առավոտյան շտապ օգնության 13 բրիգադ Հակարիի կամրջով ուղևորվել էր Ստեփանակերտ՝ Հայաստան բերելու բոլոր անձանց, որոնք ունեն հենաշարժողական խնդիրներ կամ անկողնային հիվանդներ են։

Մեքենաները արդեն դուրս են եկել Ստեփանակերտից, շարժվում են դեպի Գորիս։

Պետության կողմից տրամադրվող կեցավայրերից օգտվել է 34 607 քաղաքացի։ Ժամը 14։00-ի դրությամբ տեղաբաշխվածությունը ըստ մարզերի՝ հետևյալն է․

Արագածոտն՝ 1 878

Արարատ՝ 8194

Արմավիր՝ 3104

Գեղարքունիք՝ 3009

Լոռի՝ 1626

Կոտայք՝ 9490

Շիրակ՝ 1391

Սյունիք՝ 2273

Վայոց ձոր՝ 1740

Տավուշ՝ 1902


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել