18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 480 անձ է ժամանել ՀՀ |1lurer.am|
20:24 - 30 սեպտեմբերի, 2023

18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 480 անձ է ժամանել ՀՀ |1lurer.am|

1lurer.am: 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 480 անձ է ժամանել ՀՀ։ Հակարիի կամուրջը հատել է 21 076 տրանսպորտային միջոց։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Դեռ կեսգիշերից մուտքի զգալի նվազում է տեղի ունեցել, և այս պահի դրությամբ կարող ենք ֆիքսել, որ ինտենսիվությունը խիստ նվազել է։

Հիշեցնենք, որ 14։00-ի դրությամբ թիվը 100 437 էր։

Սեռատարիքային նկարագիրը հետևյալն է՝ արական սեռի ներկայացուցիչները կազմում են շուրջ 49 տոկոս, իգական սեռի ներկայացուցիչները՝ 51 տոկոս: Սեռատարիքային նկարագիրն, ըստ Նազելի Բաղդասարյանի, կարևոր է հասցեական լուծումներ գտնելու առումով:

Հղիների թիվը կազմում է 221, հաշմանդամների թիվը՝ 2083, վիրավորների թիվը՝ 272: 20 հազարից ավելի անչափահաս երեխա է հատել Հայաստանի սահմանը, և ԿԳՄՍ նախարարության տրամադրած տվյալներով՝ արդեն 674 երեխա ընդգրկվել է Հայաստանի տարբեր կրթական հաստատություններում:

Ժամը 20:00-ի դրությամբ 40 257 անձ օգտվել է պետության կողմից առաջարկված կեցավայրերից: Նազելի Բաղդասարյանը շեշտել է, որ կարճաժամկետ ծրագրերից հետո Հայաստանի կառավարությունը քայլեր կձեռնարկի միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

12 300 զանգ է գրանցվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գծին: Առաջնային կարիքների գնահատման համար 22 300 հայտ է լրացվել:

1000-ից ավելի կամավորներ Հայաստանի ամենատարբեր տարածքներում պետության կողքին շարունակում են աշխատել: Շուրջ 230 կազմակերպություն առաջարկել է տարբեր ծառայություններ, որոնք կմատուցվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել