Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածների թվի փոփոխություն չունենք։ Հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած 91031 անձ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Բաղդասարյանը նշեց, որ 59,059 մարդ տարբեր մարզերում օգտվել են պետական աջակցությունից, ինչը ենթադրում է, որ այդ անձիք օգտվել են կա՛մ պետության կողմից տրամադրվող կեցավայրերից, կա՛մ այլ ծառայություններից ։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել 100,520 անձ։
comment.count (0)