Վայք քաղաքի հեղուկ գազի լցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ
10:19 - 05 հոկտեմբերի, 2023

Վայք քաղաքի հեղուկ գազի լցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ահազանգ է ստացվել երեկ ժամը 23։06-ին։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջերմուկի խճուղում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կետերից մեկում՝ մոտ 15 տոննա տարողությամբ հեղուկ գազի վերգետնյա ռեզերվուարում:

Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ նշելով, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել