ԿԽՄԿ-ի թիմերը բարձրախոսներով շրջել են Ստեփանակերտի փողոցներում
11:14 - 05 հոկտեմբերի, 2023

ԿԽՄԿ-ի թիմերը բարձրախոսներով շրջել են Ստեփանակերտի փողոցներում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչությունը տեսանյութ է հրապարակել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից՝ պատմելով քաղաքում մնացած վերջին բնակիչների տարհանման մասին։

«Տասնյակ հազարավոր մարդիկ արդեն լքել են իրենց տունը։ Բայց ամենախոցելի մարդիկ՝ տարեցները, հիվանդ և հաշմանդամություն ունեցողները, օգնության կարիք ունեն:

Մեր թիմերը բարձրախոսներով շրջել են փողոցներում, որպեսզի կարողանան գտնել աջակցության կարիք ունեցող կամ Հայաստան տեղափոխվել ցանկացող մարդկանց»,- նված է ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել