ԿԽՄԿ անձնակազմը շարունակում է դեռեւս չտեղափոխված մարդկանց որոնումն Արցախում
10:37 - 07 հոկտեմբերի, 2023

ԿԽՄԿ անձնակազմը շարունակում է դեռեւս չտեղափոխված մարդկանց որոնումն Արցախում

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունը հաղորդել է, որ ԿԽՄԿ անձնակազմը շարունակում է դեռեւս չտեղափոխված մարդկանց որոնումն Արցախում:

«Մեր անձնակազմը շարունակում է դեռևս չտեղափոխված մարդկանց որոնումը, որոնց թվում են տարեցները, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձինք։

Վերջին օրերին այցելությունների ընթացքում տրամադրել ենք սնունդ և հիգիենայի փաթեթներ, ինչպես նաև օգնել ենք երեք մարդկանց վերականգնել կապը ընտանիքի անդամների հետ։ Մարդկանց համար մեծ թեթևություն էր վերջապես խոսել իրենց հարազատների հետ, որոնք մինչ այդ պահը տեղեկություն չունեին իրենց գտնվելու վայրի մասին։ Այցելություններին մասնակցում են նաև մեր բժիշկները, որոնք գնահատել են խոցելի անձանց առողջական վիճակը՝ բժշկական կարիքները բավարարելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել