factor.am: Իսրայելական բանակը հաստատել է, որ ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները, որոնք մուտք են գործել Իսրայելի տարածք, պատանդներ են վերցրել և տեղափոխել Գազայի հատված:
BBC-ի թղթակցի հաղորդմամբ՝ պատանդների թիվը կարող է հասնել մի քանի տասնյակի: Նրանցից մի քանիսը գտնվում են Գազայի հատվածի մոտ գտնվող փոքր քաղաքներում, մի մասը տեղափոխվել է Գազա։
ՀԱՄԱՍ-ը պնդում էր, որ գերեվարվել է 53 մարդ։ Իսրայելի բանակը չի մեկնաբանում գերիների ճշգրիտ թվի մասին լուրերը, սակայն հերքում է լուրերը, որ գերեվարվածների թվում է իսրայելական բանակի գեներալը։
ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի տեղակալ Սալեհ Ալ-Արուրին հայտարարել է, որ պաղեստինցիների գերության մեջ են իսրայելական բանակի բարձրաստիճան սպաներ: Նա «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին ասել է. «Այն, ինչ ունենք, թույլ կտա ազատ արձակել բոլոր բանտարկյալներին»: Խոսքը Իսրայելի բանտերում գտնվող պաղեստինցիների հնարավոր փոխանակման մասին է իսրայելցիների հետ։
«Սպանվել են շատ պաղեստինցիներ, զոհվել են շատ իսրայելցիներ, շատերը գերեվարվել են, ճակատամարտը թեժ է»,- հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)