Գիշերվա ընթացքում Իսրայելը Գազայի հատվածում հարվածել է ավելի քան 400 օբյեկտի |hetq.am|
12:05 - 08 հոկտեմբերի, 2023

Գիշերվա ընթացքում Իսրայելը Գազայի հատվածում հարվածել է ավելի քան 400 օբյեկտի |hetq.am|

hetq.am: Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 8-ի գիշերը Գազայի հատվածում հարվածել է «Համաս» արմատական շարժման ավելի քան 400 օբյեկտի։ Այդ մասին հայտնում է Haaretz-ը՝ հղում անելով Պաշտպանության բանակին։ 

Իսրայելական զինված ուժերի ներկայացուցիչ Դանիել Հագարիի խոսքով՝ գիշերվա ընթացքում ոչնչացվել է «Համաս»-ի 426 օբյեկտ։ CNN-ի տվյալներով՝ հարձակման են ենթարկվել 10 բարձրահարկ շենք, որոնք շահագործվում են խմբավորման կողմից։ 

Բացի այդ, Հագարին հայտնել է, որ իսրայելական բանակին հաջողվել է վերադարձնել Իսրայելի հարավային շրջանների մեծամասնության նկատմամբ վերահսկողությունը։ Մարտերը շարունակվում են Բեէրի կիբուցում, ինչպես նաև Իսրայելի հարավում գտնվող Սդերոտ քաղաքում և մի շարք այլ բնակավայրերում։ 

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելի սահմանամերձ շրջաններում ցամաքային գործողությանն ընդհանուր առմամբ մասնակցում են տասնյակ հազարավոր զինծառայողներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել