Թրամփը Թեհրանին սպառնում է զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը |armenpress.am|
11:40 - 05 փետրվարի, 2025

Թրամփը Թեհրանին սպառնում է զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշման քաղաքականության շրջանակներում մտադիր է հասնել իրանական նավթի արտահանման դադարեցման: Այս մասին նա հայտնել է Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կայացած մամուլի ասուլիսում։

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ցանկանում է հասնել այն բանին, որ «իրանական նավթի արտահանումը հավասարվի զրոյի»։ Նա նաև խոստացել է կոշտ պատժամիջոցներ սահմանել Թեհրանի նկատմամբ։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ կցանկանար խուսափել Իրանի հետ պատերազմից։ ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ Իրանը կարող է անհավանական ապագա ունենալ, եթե հրաժարվի միջուկային զենք մշակելուց։

Դոնալդ Թրամփը նշել է, որ կցանկանար «հրաշալի գործարք» կնքել Իրանի հետ։ Նա ասել է, որ չէր ցանկանա, որ ամեն ինչ ավարտվի աղետալի կերպով, և խաղաղության հույս է հայտնել։ Միևնույն ժամանակ Թրամփը նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը Թեհրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ։ 

Նեթանյահուի հետ բանակցություններից առաջ պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյոք նա կարող է գործողություններ ձեռնարկել իրանական նավթի մուտքը համաշխարհային շուկա սահմանափակելու ուղղությամբ, Թրամփը պատասխանել էր. «Մենք դա անելու իրավունքն ունենք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել