293 բուժառու շարունակում է բուժումը հանրապետության տարբեր ԲԿ-ներում. 106-ի վիճակը շարունակում է մնալ ծանր
12:16 - 08 հոկտեմբերի, 2023

293 բուժառու շարունակում է բուժումը հանրապետության տարբեր ԲԿ-ներում. 106-ի վիճակը շարունակում է մնալ ծանր

Այս պահի դրությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված  293 բուժառու շարունակում է բուժումը տարբեր ԲԿ-ներում, 106-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր: 

Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ 

«Նախօրեին Հայաստանի բժիշկների և Իտալիայից ժամանած բժիշկների քննարկման արդյունքում որոշվել է՝ 5 պացիենտ բուժումը շարունակելու է Իտալիայում: Գործընթացը շարունակվում է, մենք շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր հիվանդներին»,- ասաց Նազելի Բաղդասարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել