hetq.am: Առնվազն 260 մարդ է զոհվել Իսրայելի հարավում գտնվող Ռեիմ կիբուցում, Գազայի հատվածի սահմանին, «Համաս» խմբավորման գրոհայինների հարձակման ժամանակ։ Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
Զոհերի մարմինները հայտնաբերել են Zaka փրկարար ծառայության կամավորները` Nature Party էլեկտրոնային երաժշտության փառատոնի անցկացման վայրում, որը կայացել էր հոկտեմբերի 7-ի գիշերը Ռեիմում։
Հիշեցնենք, որ «Համաս» խմբավորման գրոհայինները հոկտեմբերի 7-ին հարձակվել էինԻսրայելի վրա։ Նրանք արձակել էին մոտ 3000 հրթիռ և մտել Իսրայելի սահմանամերձ շրջաններ՝ մարտերի մեջ մտնելով իսրայելցի զինվորականների հետ։
Ի պատասխան Իսրայելի զանգվածաբար հրթիռակոծում է Գազայի հատվածի տարածքը։ Հոկտեմբերի 8-ին իսրայելական իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում։
Մինչ այդ, երբ հայտնի դարձավ Nature Party փառատոնի ժամանակ 260 զոհի մասին, լրատվամիջոցները գրել էին, որ «Համաս»-ի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 700 իսրայելցի, ևս ավելի քան 2200-ն էլ ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Եվս տասնյակ մարդիկ գերեվարվել էին գրոհայինների կողմից։
comment.count (0)