1lurer.am: Իսրայելի յուրաքանչյուր «առանց զգուշացման հարված` քաղաքացիական բնակչության»` պատասխանը կլինի մեկ գերու մահապատժի ենթարկվելը։ Այս մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ներկայացուցիչ Աբու Ուբայդան:
Վերջինս նաև հայտարարել է, որ իսրայելցի գերիների շրջանում կան մի քանի տասնյակ անձինք, ովքեր երկքաղաքացի են, կան նաև ՌԴ քաղաքացիություն ունեցողներ:
Իսրայելի իշխանությունները բնակիչներին կոչ են արել սննդի, ջրի և դեղորայքի պաշար կուտակել` նկատի ունենալով, որ 72 ժամ կարող են անցկացնել ռմբապաստարաններում:
Ուժեղ պայթյուն է հնչել Սինայի թերակղզում` Ռաֆահ քաղաքում, որ գտնվում է Եգիպտոսի ու Գազայի հատվածի սահմանին գտնվող համանուն անցակետի հարևանությամբ:
comment.count (0)