hetq.am: Իսրայելցի զինվորականները վերականգնել են Գազայի հատվածի հետ սահմանի նկատմամբ վերահսկողությունն այն բանից հետո, երբ «Համաս»-ի գրոհայինները հոկտեմբերի 7-ին ներթափանցել էին Իսրայելի տարածք: Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։
«Անցած օրվա ընթացքում ոչ մի ահաբեկիչ չի ներթափանցել պատնեշների միջով»,- լրագրողների հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է նա: Հագարիի խոսքով՝ ինժեներական զորքերն աշխատում են վնասված արգելապատնեշների հատվածներում հարակից տարածքների ականապատման ուղղությամբ:
Իսրայելի պաշտպանության բանակի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ռիչարդ Հեխթը, հաստատել է, որ հոկտեմբերի 9-ի երեկոյան «Համաս»-ի ոչ մի գրոհային չի ներթափանցել Իսրայելի տարածք, սակայն խոստովանել է, որ նման հնարավորությունը դեռևս պահպանվում է:
Հեխթը հավելել է, որ հայտնաբերվել է «Համաս»-ի 1500 սպանված գրոհայինների մարմիններ՝ հավելելով, որ քիչ թվով ահաբեկիչներ, որոնք չեն վերացվել և չեն կարողացել վերադառնալ Գազայի հատված, դեռևս թաքնվում են Իսրայելի տարածքում:
comment.count (0)