1lurer.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է Եվրոպայում ժողովրդավարության և մարդու իրավունքների համար ծայրահեղ աջ գաղափարախոսության մարտահրավերների վերաբերյալ Ադրբեջանի ներկայացուցիչ Սամեդ Սեիդովի ներկայացրած զեկույցին:
«Ցավոք, կեղծավորությունն այն մակարդակի է հասել, որ հեշտ է խոսել որևէ բանի մասին՝ առանց ինքդ քեզ նայելու: Պարոն Սեիդով, դուք խոսում եք բոլոր զարգացումների մասին, բայց ոչինչ չեք ասում հայերի մասին, հակահայկական հռետորաբանության մասին, որը կա Եվրոպայի խորհրդի որոշ երկրներում: Դուք չխոսեցիք նաև պետականորեն հովանավորվող ծայրահեղ աջ գաղափարախոսությունների մասին»,- ասել է Վարդանյանը, հավելել, որ դեմ է քվեարկելու նախագծին:
comment.count (0)