armeniasputnik.am: ԱՄՆ կոնգրեսին օրինագիծ է ներկայացվել Իսրայելին «Iron Dome» զենիթահրթիռային համալիրների («Երկաթե գմբեթ») համար 2 մլրդ դոլար ռազմական օգնություն տրամադրելու մասին։ Այս մասին ասվում է փաստաթղթի հեղինակ կոնգրեսական Կլաուդիա Թեննիի հայտարարության մեջ։ Տեղեկությունը հայտնում է Թեննիի կայքին։
«Կոնգրեսական Կլաուդիա Թեննին այսօր օրինագիծ է ներկայացրել Իսրայելի «Երկաթե գմբեթ» պաշտպանական համակարգերի համար 2 մլրդ դոլար հատկացնելու վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ օրինագիծն արդեն իսկ ստացել է երկու կուսակցությունների կոնգրեսականների ավելի քան 15-ի աջակցությունը։
Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան, հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
comment.count (0)