news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը «ամբողջությամբ խախտել է» առևտրային համաձայնագիրը, որն, ըստ նրա, նախատեսված էր չինական տնտեսությունը փլուզումից փրկելու համար Միացյալ Նահանգների կողմից բարձր մաքսատուրքերի սահմանումից հետո։
«Չինաստանը գտնվում էր դժվարին տնտեսական իրավիճակում։ Իմ սահմանած մաքսատուրքերը փաստացիորեն կտրել են նրա՝ աշխարհի ամենամեծ շուկայի՝ Միացյալ Նահանգների հետ առևտուր անելու հնարավորությունը»,- իր TRUTH Social սոցիալական մեդիա հարթակում գրել է Թրամփը։
Նա նշել է, որ սահմանափակումները հանգեցրել են գործարանների զանգվածային փակման և «քաղաքացիական անկարգությունների» Չինաստանում։ Թրամփը պնդում է, որ արագ համաձայնության է եկել Պեկինի հետ՝ ճգնաժամի վատթարացումից խուսափելու համար։
«Այս գործարքի շնորհիվ ամեն ինչ արագ կայունացավ, Չինաստանը վերադարձավ աշխատանքի, և բոլորը գոհ էին։ Սակայն հիմա Չինաստանը ամբողջությամբ խախտել է համաձայնագիրը», -հայտարարել է նա։
Թրամփը հավելել է, որ «սա «լավ տղա» լինելու փորձերի արդյունքն է»։
comment.count (0)