Լատվիա-Հայաստան խաղն ավարտվեց. մեր հավաքականը զիջեց մրցակցին |tert.am|
21:53 - 12 հոկտեմբերի, 2023

Լատվիա-Հայաստան խաղն ավարտվեց. մեր հավաքականը զիջեց մրցակցին |tert.am|

tert.am: Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը Ռիգայում մրցում է Լատվիայի թիմի դեմ։ Առաջին խաղակեսից հետո Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը պարտվում է 0։1 հաշվով։

Թիմերն ակտիվ սկսեցին խաղը։ 7-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը կենտրոնում սայթաքեց կորցրեց գնդակը, սակայն Հայաստանի հավաքականի ավագտ հասցրեց ժամանակին փրկել հյուրերի վտանգավոր գրոհը։ Վայրկյաններ անց Տիգրան Բարսեղյանը խորքից լավ փոխանցում ստացավ ու մեն-մենակ մնաց մրցակցի դարպասապահի հետ, սակայն վերջինս կարողացավ ոտքերով պահել գնդակը։

26-րդ րոպեին տանտերերը մոտ էին հաշիվը բացելուն, սակայն հուսալի գործեցին մեր պաշտպանները։ Մեկ րոպե անց հաշիվը բացելու լավ շանս ուներ Հայաստանի հավաքականը, սակայն Տիգրան Բարսեղյանը վրիպեց նպաստավոր դիրքից։

39-րդ րոպեին տանտերին հաջողվեց գրավել Չանչարևիչի դարպասը։ Աջ եզրից ստացած փոխանցումը եզրափակեց Իկաունիեկսը։

Թիմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվով։

Լատվիայի հավաքականը 68-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց՝ հաշիվը դարձնելով 2։0։

Լատվիա-Հայաստան խաղն ավարտվեց 2։0 հաշվով։ 
 
Հավաքականի հաջորդ խաղը տեղի կունենա նոյեմբերի 18-ին։ Մեր հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Ուելսի ընտրանուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել